ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-30-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ «ԵՒՐՈՊԱԿԱՆ<br /> ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ ՕՐԵՐ»-Ը<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-30-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ «ԵՒՐՈՊԱԿԱՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ ՕՐԵՐ»-Ը

  • 27-09-2007 18:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պաշտօնապէս սեպտեմբերի 21-ին Բելգրադում մեկնարկած «Եւրոպական ժառանգութեան օրեր»-ին Հայաստանը կմիանայ սեպտեմբերի 29-ին Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում կայանալիք միջացառմամբ: Եւրոպական մշակոյթային այդ ձեռնարկը Հայաստանում կանցկացուի «Ձեռակերտ եւ անձեռակերտ ժառանգութիւն» խորագրի ներքոյ: Ինչպէս սեպտեմբերի 27-ի ասուլիսում յայտնեց ՀՀ մշակոյթի փոխնախարար Գագիկ Գիւրջեանը, Եւրոմիութեան հովանու ներքոյ 1999թ.-ից ամէն տարի սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր անցկացուող «Եւրոպական ժառանգութեան օրեր»-ը միաւորում են Եւրոպական մշակոյթային կոնվենցիայի անդամ 49 երկրների: Ըստ նրա, «Եւրոպա. ընդհանուր ժառանգութիւն» կարգախոսի ներքոյ կազմակերպւող միջոցառումները միլիոնավոր եվրոպացիների համար հանդիսանում են տարբեր ազգերի պատմութիւնն ու մշակոյթը ճանաչելու եւ գնահատելու լաւագոյն միջոց: Հայաստանում ԵԽ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան նշեց, որ միջոցառման նպատակն է պահպանել վտանգուած կամ անհետացման եզրին գտնուող պատմամշակութային ժառանգութիւնը, ինչպէս նաեւ քարոզել հանդուրժողականություն հարեւան երկրների եւ ժողովուրդների միջեւ: Նշենք, որ սեպտեմբերի 29-30-ին Հայաստանում անցկացուող «Եւրոպական ժառանգութեան օրեր»-ի շրջանակներում ՀՀ Մշակոյթի եւ Բնապահպանութեան նախարարութիւնների ենթակայությամբ գործող բոլոր թանգարաններ ու արգելոց-թանգարաններ մուտքը կլինի անվճար:
  -   Մշակոյթ