ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՈՒԵԼ ԵՆ ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ<br /> ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ<br />


ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՈՒԵԼ ԵՆ ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ
ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

  • 26-09-2007 16:56:00   |   |  Միջազգային
ՎԱՐՇԱՒԱ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանում հրապարակուել են այն քաղաքացիների հերթական ցուցակները, որոնք սոցիալիզմի տարիներին համագործակցել են պետանվտանգութեան մարմինների հետ: Տասնամյակներով այդ նիւթերը կրել են «գաղտնի» դրոշմը: Այսօր դրանց կարող է ծանօթանալ ցանկացած ոք: Փաստաթղթերը գաղտնազերծվել են Կաչինսկի եղբայրների նախաձեռնութեամբ: Շատ քաղաքական գործիչներ արդէն յայտարարել են, որ նման եղանակով խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին իշխանութեան կուսակցութիւնը փորձում է կանխապահովել ընտրողների աջակցութիւնը:
  -   Միջազգային