ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ<br /> ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԻՒՆԸ<br />


ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԻՒՆԸ

  • 24-09-2007 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԱՐՏԱՇԱՏ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արտաշատի քաղաքային մարզադաշտում սեպտեմբերի 23-ին անցկացուեց աթլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի գաւաթի խաղարկութիւնը: Հանրապետութեան 8-ական լաւագոյն մարզիկներ հանդէս եկան 4 մրցաձեւում: 100 մ վազքատարածութիւնում յաղթեցին Աննա Քոչինյանը (12.2 վրկ, Վանաձոր) եւ Արման Անդրէասեանը (10.5 վրկ, Երեւան), 800 մ-ում` Գայեանէ Բուլղուդարյանը (2.20,3 վրկ, Վանաձոր) եւ Արամ Դավթեանը (1.54,5, Արտաշատ), հեռացատկում` Մարինէ Յարութիւնեյանը (5 մ, 61 սմ, Երեւան) եւ Արսէն Սարգսեանը (7 մ, 53 սմ, Վանաձոր), գնդահրորդների մրցոմներում` Հեղինէ Արզումանյանը (11 մ, 38 սմ, Վանաձոր) եւ (Գուրգէն Սեդրակեանը (11 մ, 50 սմ, Վանաձոր): Մրցաշարի լաւագոյն մարզիկներ ճանաչուեցին հեռացատկորդ Արսէն Սարգսեանը, վազորդներ Արման Անդեասյանը եւ Աննա Քոչինյանը:
  -   Սպորտ