ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՄԵԽԻԿՈՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ 9-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ<br /> ՎԻՇՎԱՆԱԹԱՆ ԱՆԱՆԴԻ ՀԵՏ<br />


ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՄԵԽԻԿՈՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ 9-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ
ՎԻՇՎԱՆԱԹԱՆ ԱՆԱՆԴԻ ՀԵՏ

  • 24-09-2007 16:59:00   |   |  Սպորտ
ՄԵԽԻԿՈ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 23-ին կայացան Մեխիկոյում անցկացուող շախմատի աշխարհի առաջնութեան եզրափակիչ մրցաշարի 9-րդ փուլի հանդիպումները: Գրոսմայստեր Լեւոն Արոնեանը ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ (Հնդկաստան): Ոչ-ոքի գրանցուեց նաեւ Լեկո-Սվիդլեր պարտիայում: Կրամնիկը պարտուեց Մորոզեւիչին, Գելֆանդը` Գրիշչուկին: Մրցաշարային աղիւսակը 9 փուլից յետոյ 6 միաւորով գլխաւորում է Անանդը: Գելֆանդն ունի 5, Կրամնիկը, Գրիշչուկը եւ Լեկոն` 4,5-ական, Արոնեանը եւ Մորոզեւիչը` 4-ական, իսկ Սվիդլերը` 3-5 միաւոր: 10-րդ փուլում Արոնեանը սպիտակներով կմրցի Գրիշյուկի հետ:
  -   Սպորտ