ԻՍՐԱՅԵԼԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՈՒԱԾԸ ՅԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ԹՇՆԱՄԱԿԱՆ<br /> ԿԱԶՄԱՒՈՐՈՒՄ»<br />


ԻՍՐԱՅԵԼԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՈՒԱԾԸ ՅԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ԹՇՆԱՄԱԿԱՆ
ԿԱԶՄԱՒՈՐՈՒՄ»

  • 19-09-2007 20:26:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի կառավարութիւնը Գազայի հատուածը յայտարարել է «թշնամական կազմաւորում»: Ինչպէս հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները, այդ յայտարարութիւնից յետոյ Իսրայելը նպատակ ունի դադարեցնել ջրի, էլեկտրականության եւ վառելիքի մատակարարումը Գազա: Նշւում է, որ Իսրայելի Ազգային անվտանգութեան խորհուրդը այդպիսի որոշում է ընդունել ի պատասխան 2 շաբաթ առաջ Գազայի հատուածից պաղեստինցի գրոհայինների կողմից Իսրայելի ռազմաբազայի հրթիռակոծութեան, ինչի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ էին ստացել 6 տասնեակից աւելի իսրայելցի զինծառայողներ: Իսրայելի կառավարութիւնը այդ որոշմամբ ցանկանում է թուլացնել Գազայի հատուածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման դիրքերը:
  -   Միջազգային