ՄԱԿ-Ը ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ<br /> ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ<br />


ՄԱԿ-Ը ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ
ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

  • 17-09-2007 14:59:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ը եւ Համաշխարհային բանկը միասին մտադիր են ժողովուրդներին վերադարձնել այն հարստութիւնները, որ յափշտակել են իրենց կոռումպացված առաջնորդները: Ինչպէս հաղորդել է ՄԱԿ-ի մամլոյ ծառայութիւնը, սեպտեմբերի 17-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում այս նախաձեռնութեամբ հանդէս կգան կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Պան Գի Մունը, ՄԱԿ-ի թմրադեղերի եւ յանցաւորութեան հարցերի գերագոյն յանձնակատար Անտոնիօ Մարիա Կոստան եւ Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Ցելլիկը: Նոր նախաձեռնութիւնը, որի մանրամասները առայժմ չեն հրապարակւում, կոչւում է «Հափշտակված ակտիւների վերադարձում» եւ կիրականացուի ՄԱԿ-ի Կոռուպցիայի դէմ կոնվենցիայի հիմնարար սկզբունքների շրջանակում:
  -   Միջազգային