ՖՐԱՆՍԻԱՆ ՊԷՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՈՒԻ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ<br /> Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ ԲԵՌՆԱՐ ՔՈՒՇՆԵՐԸ<br />


ՖՐԱՆՍԻԱՆ ՊԷՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՈՒԻ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ ԲԵՌՆԱՐ ՔՈՒՇՆԵՐԸ

  • 17-09-2007 14:26:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան պէտք է պատրաստուի Իրանի հետ պատերազմի: Այս մասին հեռուստահարցազրույցի ժամանակ յայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները: Ըստ նրա, իրանական ատոմային ճգնաժամը ամենալուրջ խնդիրներից մէկն է աշխարհում, եւ համաշխարհային հանրութիւնը չպէտք է թոյլ տայ, որպէսզի Թեհրանի ձեռքը ատոմային ռումբ ընկնի: Քուշները ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է օետագործել դիւանագիտական բոլոր հնարաւոր միջոցները, առաւելագոյն ճնշում գործադրել Իրանի վրայ, սահմանել տնտեսական լուրջ պատժամիջոցներ, բայց այնպէս, որպէսզի դրանք վերաբերեն կառավարող վերնախավին եւ գործարարներին, այլ ոչ թէ հասարակ իրանցիներին: ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ֆրանսիական որոշ ընկերութիւնների արդէն խորհուրդ է տրուել պայմանագրեր չկնքել իրանական ֆիրմաների հետ: «Մենք խնդրել ենք որոշակի թւով ընկերութիւնների չմասնակցել իրանական յայտամրցոյթներին: Դա ազդանշան է, որ մեր մտադրութիւնները շատ լուրջ են»,- նշել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչութեան ղեկավարը: Ինչպէս նշում են Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչները, իրանեան հարցը առանցքային թեմաներից է լինելու Ռուսաստանում Բեռնար Քուշների այցի ժամանակ, որը սկսւում է սեպտեմբերի 17-ին: Մասնաւորապէս, նրանց կարծիքով, իր ռուս գործընկեր Սերգեյ Լաւրովի հետ Քուշների հանդիպմանը կշոշափվի ՄԱԿ-ի կողմից Իրանի վերաբերեալ նոր բանաձեւի ընդունման հարցը:
  -   Միջազգային