ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՈՒԻ ՇԱՌԼ ԱԶՆԱՒՈՒՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՈՒԻ ՇԱՌԼ ԱԶՆԱՒՈՒՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ

  • 13-09-2007 17:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «ՀՀ բիւջէտային համակարգի մասին» ՀՀ օրէնքին համապատասխան, կառավարութիւնը 2007թ.-ի իր պահուստային ֆոնդի հաշուին Երեւանի քաղաքապետարանին յատկացրել է 110 մլն դրամ (մօտ 323,5 հազ. ԱՄՆ դոլար)` մայրաքաղաքում Շառլ Ազնաւուրի տուն-թանգարանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, որոշումն այդ մասին ընդունուել է ՀՀ կառավարութեան սեպտեմբերի 13-ի նիստում:
  -   Մշակոյթ