ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԵՐԵՒԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ ՌՈՒԲԷՆ<br /> ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՀԱՅՏԱՀԱՆԴԵՍԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԵՐԵՒԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ ՌՈՒԲԷՆ
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՀԱՅՏԱՀԱՆԴԵՍԸ

  • 13-09-2007 16:20:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Կամերային թատրոնում սեպտեմբերի 16-ին կկայանայ Ռուբէն Փաշինյանի չորրորդ` «պռոստո» (ռուսերէն) ժողովածուի հայտահանդեսը: Գրողի նոր ժողովածուում ընդգրկուած են ռուսական ինտերնետ-մրցոյթների մասնակից եւ մրցանակակիր ստեղծագործութիւններ: Այս ժողովածուն «PR» ցիկլի եզրափակիչ գիրքն է: Առաջին երեքը` «Համր մարգարեն», «C.M.C.» եւ «PR», ինչպէս նաեւ «PR» աուդիոգիրքը նախկինում արդէն ներկայացուել են հայ եւ ռուս ընթերցողի դատին: Վերջին նախագծում` «PR» աուդիոգրքում, Ռ.Փաշինյանի ստեղծագործությունները հնչում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Մեծ Բրիտանիայի բանաստեղծ-արձակագիրների կատարմամբ: Այդ չորս գրքերի մոտիվներով գրուել է պիես («Եռատում կամ... Իլիոն-2»), որը շուտով կներկայացուի հայ, իսկ աւելի ուշ նաեւ ռուս հանդիսատեսի դատին:
  -   Մշակոյթ