ՄԵԽԻԿՈՅՈՒՄ 8 ՈՒԺԵՂԱԳՈՅՆ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ<br /> ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱՄԱՐՏԸ<br />


ՄԵԽԻԿՈՅՈՒՄ 8 ՈՒԺԵՂԱԳՈՅՆ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ
ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱՄԱՐՏԸ

  • 12-09-2007 16:50:00   |   |  Սպորտ
ՄԵԽԻԿՈ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 12-ին Մեխիկոյում տեղի կունենայ շախմատի աշխարհի առաջնութեան եզրափակիչ մրցաշարի բացման հանդիսաւոր արարողութիւնն ու վիճակահանութիւնը: Մրցաշարը, որին կմասնակցեն աշխարհի 8 ուժեղագոյն գրոսմայստերներ Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Պեոտր Սվիդլերը, Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Պետեր Լեգոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Լեւոն Արոյեանը (Հայաստան), կտեւի 3 շաբաթ: Մրցաշարը կանցկացուի երկու շրջանով: Լեւոն Արոյանին որպէս մարտավկայ մրցումներում կօգնի Գաբրիէլ Սարգսեանը: Սեպտեմբերի 13-ին կկայանան առաջին փուլի հանդիպումները:
  -   Սպորտ