ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ<br /> ՆԱՐԿՈԲԱՐՈՆԸ<br />


ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ
ՆԱՐԿՈԲԱՐՈՆԸ

  • 11-09-2007 12:35:00   |   |  Միջազգային
ԱՐՄԷՆԻԱ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոլումբիայում սեպտեմբերի 10-ին ձերբակալուել է աշխարհի համար առաջին նարկոբարոն Դիեգո Մանտոյան: Այս մասին յայտարարել է Կելումբիայի պաշտպանութեան նախարար Խուան Մանուել Սանթոսը: Ըստ տեղեկութիւնների, «դոն Դիեգոն», որի գլխի համար Վաշինգտոնը խօստանում էր 5 մլն ԱՄՆ դոլար, ձերբակալուել է կոլումբիական Արմէնիա քաղաքում: 49-ամեայ նարկոբարոնի հիմնած նարկոկարտելը զբաղւում էր կոկաինի արտադրութեամբ եւ վերահսկում ԱՄՆ եւ Եւրոպա արտահանուող թմրադեղերի 70 %-ը: Նշւում է նաեւ, որ «դոն Դիեգոյի» մարդասպանների բանակը պատասխանատւութիւն է կրում մօտ 1,5 հազար մարդկանց սպանութեան համար:
  -   Միջազգային