ԿԱՆԱԴԱԿԱՆ «ՍԱՍՈՒՆ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ ԿԶԲԱՂՈՒԻ ՀՀ<br /> ԳԱԱ-Ի ՔԻՄԻԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՆԱԽԱԳԾՒՈՂ 5-ՐԴ ՍԵՐՆԴԻ<br /> ԷԼԵԿՏՐԱԹԵՐՄՈԳՐԱՖԻ ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՈՒՄՈՎ<br />


ԿԱՆԱԴԱԿԱՆ «ՍԱՍՈՒՆ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ ԿԶԲԱՂՈՒԻ ՀՀ
ԳԱԱ-Ի ՔԻՄԻԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՆԱԽԱԳԾՒՈՂ 5-ՐԴ ՍԵՐՆԴԻ
ԷԼԵԿՏՐԱԹԵՐՄՈԳՐԱՖԻ ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՈՒՄՈՎ

  • 10-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը «Սասուն Ինվեսթմենթս» ընկերութեան հետ ստորագրել է համագործակցութեան պայմանագիր, որի համաձայն կանադական ընկերութիւնն զբաղուելու է ինստուտում նախագծւող 5-րդ սերնդի էլեկտրոթերմոգրաֆի (ԷԹԳ) առեւտրայնացման հարցերով: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ինստիտուտի Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի (ԲԻՍ) կինետիկայի լաբորատորիայի եւ Երեւանի պետական համալսարանի Քիմիական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Սուրէն Խառատեանը: Նրա խօսքերով, 5-րդ սերնդի ԷԹԳ-ն նախագծւում է եւ կպատրաստուի «Սասուն ինվեսթմենթսի» միջոցներով: Այդ ընկերութիւնը գլխաւորում է մի կանադահայ գործարար, որը նախկինում եղել է ինստիտուտի որոշ ծրագրերի հովանաւորը: Ըստ Ս.Խառատեանի, ԷԹԳ-ն թոյլ է տալիս մետաղէ լարը մինչեւ 500-3500 աստիճան տաքացնելուց կատարել մետաղի ֆիզիկական եւ էլեկտրական պարամետրերի վայրկեանում մինչեւ 10-25 հազար չափում, նաեւ նիւթի ռենտգենաֆազային եւ էլոկտրոն-մանրադիտակային անալիզներ: Նշուեց, որ ԷԹԳ-ն կարող է կիրառուել հիմնականում նիւթաբանութեան, անօրգանական քիմիայի, պինդ նիւթերի ֆիզիկայի, բարձրջերմաստիճանային տեխնիկայի կիրառման բոլոր բնագաւառներում: «ԲԻՍ պրոցեսների ուսումնասիրութեան եւ մոդելաւորման համար նախատեսուած այլ սարք որեւէ մէկի կողմից չի ստեղծուել»,- նշեց լաբորատորիայի վարիչը: Նա յաւելեց, որ նախագծւող ԷԹԳ-ն նախորդ սերնդի համանման սարքի համեմատ սահմանափակումներ չի ունենայ պրոցեսի տեւողութեան, չափման հաճախության, գրանցման գրաֆիկական պատկերը ժամանակի իրական ռեժիմում ստանալու առումով: Նշուած սահմանափակումների վերացման համար ԷԹԳ-ում տեղադրուելու են միկրոպրոցեսորներ, որոնք ապահովելու են կապը «Վինդոուզ» միջավայրում աշխատող համակարգչի հետ:
  -   Տնտեսութիւն