ԵՐԵՒԱՆԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԿԻՐԱՌՈՒԵՆ<br /> «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ»-ՈՒՄ ԵՎ «ԱԼՄԱՍՏՈՒՄ»<br />


ԵՐԵՒԱՆԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԿԻՐԱՌՈՒԵՆ
«ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ»-ՈՒՄ ԵՎ «ԱԼՄԱՍՏՈՒՄ»

  • 07-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի մշակած մոլիբդենի մանրափոշիների ստացման տեխնոլոգիաները նախատեսւում է կիրառել մոլիդբդենի համաձուլվածքներ արտադրող «Մաքուր երկաթի գործարան»-ում: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Ինստիտուտի Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի (ԲԻՍ) կինետիկայի լաբորատորիայի եւ Երեւանի պետական համալսարանի քիմիական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Սուրէն Խառատեանը: Նրա խօսքերով, ինստիտուտը մշակել է մոլիբդենի օքսիդից մաքուր մոլիբդենի եւ մոլիբդենի դիսիլիցիդի մանրափոշիների ստացման տեխնոլոգիաներ, որոնց փոխանցման ուղղութեամբ բանակցութիւններ է սկսել գործարանի հետ: Ս.Խառատեանը հոյս յայտնեց, որ նշուած մանրափոշիների արտադրութիւնը կկազմակերպուի «Մաքուր երկաթի գործարան»-ում: «Եթէ մենք համեմատում ենք մոլիբդենի մանրափոշու ստացման տեխնոլոգիաները, ապա մեր տեխնոլոգիան, որը հիմնուած է ԲԻՍ պրոցեսների վրայ, բարդ եւ թանկ է: Բայց մեր տեխնոլոգիայով ստացւող նիւթի մաքրութիւնը շատ աւելի բարձր է, հետեւաբար, այն մի քանի անգամ թանկ է, քան այլ տեխնոլոգիաներով ստացվողները: Նշուեց, որ ինստիտուտի մշակած տեխնոլոգիաներով ստացւող նիկելի եւ կոբալտի մանրափոշիները որոշակի փորձաքանակներով սկսել են օգտագործուել Երեւանի «Ալմաստ» գործարանում` կտրող գործիքների արտադրութեան մէջ: Այդ մանրափոշիները գործարանի կողմից օգտագործւում են նաեւ որպէս արհեստական ալմաստների սինթեզի կատալիզատոր: Ս.Խառատեանը հոյս յայտնեց, որ ինստիտուտի համագործակցութիւնը «Ալմաստի» հետ կընդլայնուի:
  -   Տնտեսութիւն