ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՄԲ<br /> ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «ՏՐԱՆՍԻԼՎԱՆԻԱ» ՆՈՒԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ<br />


ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՄԲ
ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «ՏՐԱՆՍԻԼՎԱՆԻԱ» ՆՈՒԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ

  • 07-09-2007 19:05:00   |   |  Մշակոյթ
ԿԼՈՒԺ ՆԱՊՈԿԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ջեորջե Էնեսկուի (George Enescu) անուան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 5-ին Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում Ռումինիայում Հայաստանի դեսպանութեան աջակցութեամբ կայացել է «Տրանսիլվանիա» ("Transilvania") պետական ֆիլհարմոնիկ նուագախմբի համերգը` Արամ Խաչատրեանի ստեղծագործությունների ընդգրկմամբ: Արամ Խաչատրեանի ստեղծագործությունների ներառմամբ սա արդէն վեցերորդ համերգն էր, որ կազմակերպուել էր Հայաստանի դեսպանութեան կողմից 2007թ. իրականացyող մշակոյթային համագործակցութեան ծրագրերի շրջանակում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, ծրագրի իրականացման գործում դեսպանութեանը սատարում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նուագախումբը:
  -   Մշակոյթ