ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՄԲ
ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «ՏՐԱՆՍԻԼՎԱՆԻԱ» ՆՈՒԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ
07-09-2007 19:05:00 | | Մշակոյթ
ԿԼՈՒԺ ՆԱՊՈԿԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ջեորջե Էնեսկուի
(George Enescu) անուան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում
սեպտեմբերի 5-ին Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում Ռումինիայում
Հայաստանի դեսպանութեան աջակցութեամբ կայացել է «Տրանսիլվանիա»
("Transilvania") պետական ֆիլհարմոնիկ նուագախմբի համերգը` Արամ
Խաչատրեանի ստեղծագործությունների ընդգրկմամբ:
Արամ Խաչատրեանի ստեղծագործությունների ներառմամբ սա արդէն
վեցերորդ համերգն էր, որ կազմակերպուել էր Հայաստանի դեսպանութեան
կողմից 2007թ. իրականացyող մշակոյթային համագործակցութեան ծրագրերի
շրջանակում:
Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ
տեղեկատուութեան վարչութիւնից, ծրագրի իրականացման գործում
դեսպանութեանը սատարում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նուագախումբը: