ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ<br /> ԱՆՑԿԱՑՈՒԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է<br /> ՅԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
ԱՆՑԿԱՑՈՒԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է
ՅԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ

  • 07-09-2007 15:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի երիտասարդական պատուիրակութիւնը մասնակցել է սեպտեմբերի 1-3-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան Շարմ-Էլ-Շեյխ քաղաքում անցկացուած «Երիտասարդության ներուժը` յանուն խաղաղութեան» միջազգային համաժողովին: Ինչպէս սեպտեմբերի 7-ի ասուլիսում յայտնեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսեանը, «Երիտասարդությունը խոսում է, մենք լսում ենք» կարգախօսը կրող համաժողովին մասնակցում էին 100 երկրներից ժամանած շուրջ 1000 երիտասարդներ: Համաժողովը կազմակերպել էր Եգիպտոսի առաջին տիկին Սիւզան Մուբարաքի գլխաւորած «Կանանց միջազգային շարժումը»: Հայկական պատուիրակութիւնը կազմուած էր տարբեր մասնագիտութեան 11 երիտասարդներից: Ա.Պողոսեանի խօսքերով, ողջ այցի ընթացքում զգացվում էր կազմակերպիչների յատուկ վերաբերմունքը հայկական պատուիրակութեան նկատմամբ. սեպտեմբերի 2-ին հայկական պատուիրակութեանը ընդունել է Ս.Մուբարաքը: Հանդիպման ընթացքում նա բարձր է գնահատել հայկական պատուիրակութեան մասնակցութիւնը համաժողովին: Փոխնախարարը նշեց, որ Ս.Մուբարաքը կարեւորել է նմանատիպ միջոցառումների շարունակականությունը միջազգային եւ տարածաշրջանային մակարդակներով: Ի դէեպ, փակման արարողութեան ժամանակ երգի կատարումով հանդէս է եկել հայկական պատուիրակութեան անդամ երգչուհի Սիրուշոն:
  -   Հասարակութիւն