ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-18-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ՀՐԵԱԿԱՆ<br /> ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԵՎ ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐԵՐ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-18-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ՀՐԵԱԿԱՆ
ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԵՎ ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐԵՐ

  • 06-09-2007 20:50:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բաց հասարակութեան ինստիտուտի օժանդակության հիմնադրամի (ԲՀԻՕՀ) հայաստանեան մասնաճիւղի եւ «Նարեկացի» արուեստի միութեան նախաձեռնութեամբ Հայաստանում կանցկացուի ազգային փոքրամասնությունների մշակոյթը ներկայացնող նախագիծ: Ինչպէս սեպտեմբերի 6-ի ասուլիսում յայտնեց Երեւանի պետական կոնսերուատորիայի դոցենտ Արամ Թալալյանը, նախագծի շրջանակներում սեպտեմբերի 9-18-ին Երեւանում, Գիւմրիում, Կապանում եւ Վանաձորում կանցկացուեն հրեական երաժշտութեան եւ պոեզիայի օրերը: Ըստ նրա, կներկայացուեն հրեայ արուեստագէտների ստեղծագործութիւններ, այդ թւում Հայաստանում բնակուող կոմպոզիտոր Վիլլի Վայների գործերը: Ա.Թալալյանը յայտնեց նաեւ, որ առաջիկայում Հայաստանում կկազմակերպուեն ասորական, քրդական, յունական եւ այլ ազգային փոքրամասնությունների երաժշտութեան եւ պոեզիայի օրեր:
  -   Մշակոյթ