2007 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՅՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ԻՐԱԿԱՆ<br /> ՀԱՏՈՒԱԾ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՒԱԼՈՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԼԻԲԱՆԱՆԸ,<br /> ՌՈՒՍԱՏԱՆԸ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՆ<br />


2007 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՅՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ԻՐԱԿԱՆ
ՀԱՏՈՒԱԾ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՒԱԼՈՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԼԻԲԱՆԱՆԸ,
ՌՈՒՍԱՏԱՆԸ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՆ

  • 04-09-2007 19:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարուայ առաջին կիսամեակում Հայաստանի տնտեսութեան իրական յատուածում կատարուված օտարերկեայ ներդրումների ընդհանուր ծաւալում առաջատարը Լիբանանն է` մօտ 84 մլն դոլար ծաւալով, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշը գերազանցում է 69,3%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, Ռուսաստանն այդ ժամանակահատուածում կատարել է շուրջ 74 մլն դոլարի ներդրումներ, որոնց ծաւալը նախորդ տարուայ յունուար-յունիսի ցուցանիշը գերազանցում է 3,8 անգամ: Արգենտինեան ներդրումների ծաւալն այս տարուայ առաջին վեց ամիսներին կազմել է աւելի քան 23,5 մլն դոլար` 2006թ.-ի յունուար-յունիսի համեմատ աճելով 36,8%-ով: Միւս խոշոր ներդրողներն են Կիպրոսը` շուրջ 7,2 մլն դոլար (աճել է 2 անգամ), Վիրջինյան կղզիները` աւելի քան 6,8 մլն դոլար (2006թ.-ի առաջին կիսամեակում այդ երկրից ներդրումներ չեն եղել), Ֆրանսիան` շուրջ 10,5 մլն դոլար (աճը` 2,3 անգամ), ԱՄՆ-ը` շուրջ 11,3 մլն դոլար (նուազել է 24%-ով), Գերմանիան` մօտ 3,6 մլն դոլար (նուազել է 70,5%-ով) եւ Մեծ Բրիտանիան` մօտ 6,4 մլն դոլար (աճը` 5 անգամ): Լիբանանի ներդրումները 2007թ.-ի առաջին կիսամեակում համարեայ ամբողջությմբ կատարուել են կապի ոլորտում: Ռուսաստանի ներդրումներն այդ ոլորտում կազմել են շուրջ 38 մլն դոլար, ֆինանսական միջնորդութեան ոլորտում` մօտ 8,2 մլն դոլար, մետաղագործական արդյունաբերությունում` մօտ 16,1 մլն դոլար: Հայաստանում Արգենտինայի կատարած ներդրումներից շուրջ 23 մլն դոլարը կատարուել է օդային տրանսպորտի, իսկ շուրջ 1,1 մլն դոլարը` օժանդակ եւ լրացուցիչ տրանսպորտային գործունէութեան ոլորտներում: Կիպրոսը շուրջ 4,8 մլն դոլար ներդրում է կատարել մեծածախ եւ գործակալների միջոցով առեւտրի, եւս մօտ 2,4 մլն դոլարի` շինարարութեան ոլորտներում: Վիրջինյան կղզիներից Հայաստանում կատարուված ներդրումներն ամբողջութեամբ կատարուել են հիւրանոցային եւ ռեստորանային ծառայութիւնների ոլորտում: Ֆրանսիական ներդրումներից 10,1 մլն դոլարն ուղղուել է սննդամթերքի, ներառեալ` խմիչքների, արտադրութեան ոլորտ: ԱՄՆ-ի ներդրումներից շուրջ 4,3 մլն դոլարն ուղղուել է հաշւողական տեխնիկայի հետ կապուած գործունէութեան, աւելի քան 1,9 մլն դոլարը` հետազօտութիւնների եւ մշակումների, 3,3 մլն դոլարը` սպառողներին «այլ տեսակի» ծառայութիւնների մատուցման ոլորտներում: Գերմանիայի կատարուված ներդրումներն ուղղուել են Հայաստանի հանքագործական արդիւնաբերութիւն, իսկ Մեծ Բրիտանիայինը` ֆինանսական միջնորդութեան (շուրջ 4,7 մլն դոլար), ռադիոյի, հեռուստատեսութեան եւ հեռահաղորդակցության համար սարքավորանքի արտադրութեան (մօտ 0,9 մլն դոլար) ու հրատարակչական եւ պոլիգրաֆիական գործունէութեան, գրանցուած տեղեկատուութիւն պարունակող կրիչների բազմացման ոլորտներ (մօտ 0,5 մլն դոլար):
  -   Տնտեսութիւն