ՉԻՆ ՀԱԿԷՐՆԵՐԸ ՎՆԱՍԵԼ ԵՆ ՊԵՆՏԱԳՈՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԸ<br />


ՉԻՆ ՀԱԿԷՐՆԵՐԸ ՎՆԱՍԵԼ ԵՆ ՊԵՆՏԱԳՈՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԸ

  • 04-09-2007 14:50:00   |   |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չին հակէրները վնասել են Պենտագոնի համակարգչային ցանցը` շարքից հանելով 1,5 հազար համակարգիչ: Այս մասին հաղորդում է «Financial Times»-ը: Ըստ ամերիկեան աղբիւրների, ԱՄՆ-ի ռազմական գերատեսչութեան համակարգչային ցանցի վրայ յարձակումը տեղի է ունեցել յունիսի 20-ին Չինաստանի ազգային-ազատագրական բանակի մասնագէտների կողմից: Միեւնոյն ժամանակ նշւում է, որ չինաստանի կառավարութիւնը հերքում է տարածուած լուրերը. «Չինաստանին եւ չի զինվորականներին համակարգչային յարձակումների մէջ մեղադրելը անհիմն է եւ հանդիսանում է «սառը պատերազմի» մտածողութեան դրսեւորում»,- յայտարարել է Չինաստանի արտգործնախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Ցզյան Յուն:
  -   Միջազգային