2010 Թ.-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՉՋԵՌՈՒՑՒՈՂ ԴՊՐՈՑՆԵՐ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶՆԵՐ<br /> ՉԵՆ ԼԻՆԻ,- ԱՍՈՒՄ Է ԵՐՈՒԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ<br />


2010 Թ.-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՉՋԵՌՈՒՑՒՈՂ ԴՊՐՈՑՆԵՐ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶՆԵՐ
ՉԵՆ ԼԻՆԻ,- ԱՍՈՒՄ Է ԵՐՈՒԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ

  • 03-09-2007 19:45:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի աւելի քան 200 հանրակրթական դպրոցներից ներկայումս հիմնանորոգուած եւ անհատական կաթասյատներով են ապահովուած 100-ը: Միայն 2007թ.-ին այդ աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ պետբիւջէից յատկացուել է 5,5 մլրդ դրամ (մօտ 15,7 մլն ԱՄՆ դոլար), իսկ «Լինսի» հիմնադրամի կողմից` 3,5 մլրդ դրամ: Այս մասին Գիտելիքի օրուայ առթիւ Երեւանի Արաբկիր, Էրեբունի եւ Աւան համայնքների 4 դպրոցներ սեպտեմբերի 1-ին կատարած շրջայցի ժամանակ յայտնեց քաղաքապետ Երուանդ Զախարյանը: Նա նաեւ նշեց, որ արդէն 2010թ.-ին Երեւանում չջեռուցւող դպրոցներ եւ մանկապարտէզներ չեն լինի: Քաղաքապետը Գիտելիքի օրուայ առթիւ շնորհաւորեց դպրոցականներին եւ մանկաւարժներին` մաղթելով յաջողութիւններ նոր ուսումնական տարում:
  -   Հասարակութիւն