ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՀԱՆԵԼ Է ԶՈՐՔԵՐԸ ՀԱՐԱՎԻՐԱՔՅԱՆ ԲԱՍՐԱՅԻՑ
03-09-2007 18:10:00 | | Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանական
զորահրամանատարությունը սեպտեմբերի 3-ին յայտարարել է հարավիրաքյան
Բասրա քաղաքից իր զօրքերի դուրսբերումն աւարտելու մասին:
«Թագաւորութեան վերջին 500 զինծառայողները քաղաքի կենտրոնի
նախագահական պալատից վերատեղակայուել են Բասրային մերձակայ
օդանավակայանի տարածքում գտնուող Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ բազայում»,-
ասւում է զինվորականների յայտարարութեյան մէջ:
Բասրայից բրիտանական զօրքերի դուրս բերման վերջին, աւարտական
փուլը, որտեղ նրանք տեղակայվել էին 2003-ին Իրաքում պատերազմն
սկսուելուց յետոյ, սկսուել է կիրակի առաւօտեան եւ աւարտուել 24 ժամում:
Առաջիկայում կկայանայ քաղաքի վերահսկողութեան ձեւական փոխանցումը
իրաքցի զինծառայողներին, սակայն Իրաքի բանակի զինվորները արդէն
Բասրայի վրայ ծածանել են ազգային դրոշը: Որեւէ միջադէպ զօրքերի
դուրսբերման ընթացքում չի գրանցուել, ամէն ինչ անցել է հանգիստ:
Իրաքից բրիտանական զօրքերի վերջնական դուրսբերման հեռանկարը
հարուցում է լուրջ մտավախութիւն եւ Վաշինգտոնում: Վերջին մէկ
տարում զորակազմը 7200-ից կրճատուել է մինչեւ 5500 մարդու: Ըստ
Լոնդոնից ստացւող հաղորդումների, Իրաքից զօրքերի վերջնական դուրս
բերման ժամկէտների մասին որոշում դեռ չի ընդունուել, սակայն
վարչապետ Գ. Բրաունը հակուած է փոխելու գործողութեան բնոյթը եւ
«մարտական գործողութիւններից» անցնելու «դիտարկման առաքելութեան»:
Այս տարուայ սկզբից բրիտանական զորակազմը Իրաքում ամենածանր
կորուստներն է ունենում քառամյա ողջ ժամանակամիջոցում` 41 մարդ
սպանուած եւ մօտ 60 տուժած: Վերջին երկու ամիսներին օդանավակայանին
եւ բրիտանացիների վերջին ամրացման շրջանին` Պալատին աւելի քան 300
հրթիռա-ականանետային հարուած է հասցուել: