ԱՄԵՐԻԿԵԱՆ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԲՆԱԿՉՈՒՀԻՆ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՎԵՑ ԵՐԵԽԱՅ<br /> Է ԾՆԵԼ` ՀԻՆԳ ՏՂԱ ԵՎ ՄԷԿ ԱՂՋԻԿ<br />


ԱՄԵՐԻԿԵԱՆ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԲՆԱԿՉՈՒՀԻՆ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՎԵՑ ԵՐԵԽԱՅ
Է ԾՆԵԼ` ՀԻՆԳ ՏՂԱ ԵՎ ՄԷԿ ԱՂՋԻԿ

  • 03-09-2007 16:21:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սանկտ Պետերբուրգ քաղաքի (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) 29-ամեայ բնակչուհի Կարոլինա Բիլերը դարձել է հինգ տղայի եւ մէկ աղջկա մայր: Ծնունդը յաջող է անցել, ծննդկանը եւ երեխաները իրենց բաւարար են զգում: Վեց երեխաներից, որ ծնուել են ժամկէտից երկու ամիս շուտ, հինգը նորմալ վիճակում են: Վեցերորդի հետ, որ տղա է, աշխատում են բժիշկները, հաղորդում է CNN-ը: Նորածինները հիւանդանոցում կմնան մօտ երկու ամիս: Ըստ բժիշկների, նրանց քաշը, որ կազմում է մէկից մինչեւ մէկուկէս կիլոգրամ, միանգամայն նորմալ է նրանց զարգացման տուեալ փուլի համար: «Առայժմ ամէն բան այնքան լաւ է, որքան կարող է լաւ լինել»,- ասում է կեսարեան հատումն իրականացրած վիրաբոյժների բրիգադի ղեկավար դոկտոր Կարեն Ռայմերը: Վեցեակի լոյս աշխարհ գալու պատճառը եղել են բեղմնաւորման հաւանականութիւնը մեծացնող հաբերը: Դրանք ապագայ բազմազաւակ ծնողները օգտագործել են իրենց չորսամյա դստեր խնդրանքով, որը շատ էր ցանկանում, որպէսզի ինքը փոքր երկվորյակ քույր ու եղբայր ունենայ: Ֆլորիդայի Ժողովրդագրութեան դեպարտամենտը փաստել է, որ վեցնյակ նահանգի տարածքում առաջին անգամ է ծնուել:
  -   Միջազգային