ՌՈՒԲԷՆ ԱԼԵՔՍԱՆԵԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵՑ ՊԱՏԱՆԵԿԱՆ 8 ՌԵԿՈՐԴ<br />


ՌՈՒԲԷՆ ԱԼԵՔՍԱՆԵԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵՑ ՊԱՏԱՆԵԿԱՆ 8 ՌԵԿՈՐԴ

  • 03-09-2007 15:37:00   |   |  Սպորտ
ՊԱՎԻԱ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 2-ին իտալական Պավիա քաղաքում աւարտուեց ծանրամարտի Եւրոպայի պատանեկան առաջնութիւնը: Եւրոպայի պատանեկան ռեկորդների ցանկում գերազանց արդիւնքներ գրանցեց գերծանր քաշային Ռուբէն Ալեքսանեանը (Արարատ), որը սահմանեց Եւրոպայի 8 ռեկորդ: Վերջնական արդիւնքում Ռ.Ալեքսանեանը պոկեց 170 կգ, հրեց 216 կգ, երկամարտի 386 կգ արդիւնքով 16-ամեայ մարզիկը ուժեղագոյնը ճանաչուեց եւ նուաճեց չեմպիոնի տիտղոսը: Նշենք, որ նա մարզւում է իր հոր` Գառնիկ Ալեքսանեանի, գլխաւորութեամբ: Ընդհանուր առմամբ, Եւրոպայի պատանեկան առաջնութիւնում Հայաստանի հաւաքականը նուաճեց 4-ական ոսկէ եւ արծաթէ մեդալ:
  -   Սպորտ