ՌՈՒԲԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵՑ ՊԱՏԱՆԵԿԱՆ 8 ՌԵԿՈՐԴ<br />


ՌՈՒԲԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵՑ ՊԱՏԱՆԵԿԱՆ 8 ՌԵԿՈՐԴ

  • 03-09-2007 15:37:00   | Իտալիա  |  Սպորտ
ՊԱՎԻԱ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 2-ին իտալական Պավիա քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Եվրոպայի պատանեկան ռեկորդների ցանկում գերազանց արդյունքներ գրանցեց գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը (Արարատ), որը սահմանեց Եվրոպայի 8 ռեկորդ: Վերջնական արդյունքում Ռ.Ալեքսանյանը պոկեց 170 կգ, հրեց 216 կգ, երկամարտի 386 կգ արդյունքով 16-ամյա մարզիկը ուժեղագույնը ճանաչվեց եւ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Նշենք, որ նա մարզվում է իր հոր` Գառնիկ Ալեքսանյանի, գլխավորությամբ: Ընդհանուր առմամբ, Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 4-ական ոսկե եւ արծաթե մեդալ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play