ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀՆԳԱՄԱՐՏԻԿ ԻԳՈՐ ՆՈՎԻԿՈՎԸ<br />


ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀՆԳԱՄԱՐՏԻԿ ԻԳՈՐ ՆՈՎԻԿՈՎԸ

  • 31-08-2007 18:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 31-ի լուսադեմին Սանկտ Պետերբուրգում վախճանուել է հայաստանցի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի հնգակի ոսկէ մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակաւոր վարպետ եւ վաստակաւոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակաւոր գործիչ, մանկավարժական գիտութիւնների թեկնածու, Երեւանի ժամանակակից հնգամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի հիմնադիր-տնօրէն, հնգամարտի եւ բիաթլոնի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ Իգոր Նովիկովը: Հոկտեմբերի 29-ին կբոլորեր հռչակաւոր մարզիկի ծննդեան 78 տարին: Հսկայական է Ի.Նովիկովի աւանդը հայկական սպորտի զարգացման եւ հեղինակութեան բարձրացման գործում: 1992թ.-ից նա բնակւում էր Սանկտ Պետերբուրգում:
  -   Սպորտ