ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀՆԳԱՄԱՐՏԻԿ ԻԳՈՐ ՆՈՎԻԿՈՎԸ<br />


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀՆԳԱՄԱՐՏԻԿ ԻԳՈՐ ՆՈՎԻԿՈՎԸ

  • 31-08-2007 18:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 31-ի լուսադեմին Սանկտ Պետերբուրգում վախճանվել է հայաստանցի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի հնգակի ոսկե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ եւ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, Երեւանի ժամանակակից հնգամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի հիմնադիր-տնօրեն, հնգամարտի եւ բիաթլոնի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ Իգոր Նովիկովը: Հոկտեմբերի 29-ին կբոլորեր հռչակավոր մարզիկի ծննդյան 78 տարին: Հսկայական է Ի.Նովիկովի ավանդը հայկական սպորտի զարգացման եւ հեղինակության բարձրացման գործում: 1992թ.-ից նա բնակվում էր Սանկտ Պետերբուրգում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play