ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԵՉՐԱՓԱԿԻՉ<br /> ՄՐՑԱՇԱՐԻՆ ԿՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԻ ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ<br />


ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԵՉՐԱՓԱԿԻՉ
ՄՐՑԱՇԱՐԻՆ ԿՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԻ ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ

  • 30-08-2007 18:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 11-ին Մեքսիկայում կմեկնարկի տարուայ շախմատային գլխաւոր իրադարձութիւնը` աշխարհի անհատական առաջնութեան եզրափակիչ մրցաշարը: Եզրափակիչի մասնակից 8 ուժեղագոյն գրոսմայստերների թւում է նաեւ Լեւոն Արոնեանը: Նա մրցաշարին կնախապատրաստուի Մեքսիկայում` մեր մէկ այլ անուանի գրոսմայստեր Գաբրիէլ Սարգսեյանի հետ: Մեքսիկայի մրցաշարը կանցկացուի 2 շրջանով եւ բաղկացած կլինի 14 փուլից:
  -   Սպորտ