ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ Ի ԴԷՄՍ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՄԻ, ԻՍԿ<br /> ԱՄՆ-Ի ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ` ԹՇՆԱՄԻ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ Ի ԴԷՄՍ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՄԻ, ԻՍԿ
ԱՄՆ-Ի ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ` ԹՇՆԱՄԻ

  • 30-08-2007 17:00:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հասարակական կարծիքի ուսումնասիրութեան համառուսական կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման տուեալներով, ռուսաստանցիների 21%-ը համարում է, որ աամենաբարեկամական երկիրը Չինաստանն է: Անցած տարի ՉԺՀ-ն Ֆրանսիայի հետ կիսում էր 3-րդ տեղը, սակայն չինացիները 2-րդ տեղն էին գրաւում հաւանական հակառակորդների ցուցակում 16%-ով (2007 թուականին` 3%): Երկրորդ եւ երրորդ տեղերը 12%-ով կիսում են Գերմանիան եւ Բելոռուսիան: 2006 թուականին Բելոռուսիան համարւում էր ամենաբարեկամական երկիրը (19%), իսկ Գերմանիան զբաղեցնում էր 2-րդ տեղը (14%): Կենտրոնը հարցումն անցկացրել է օգոստոսի 25-26-ը, հարցուել է 1600 մարդ Ռուսաստանի 46 տարածաշրջաններում, գրում է «Վեդոմոստին»: ԱՄՆ-ը նախկինի պես գլխաւորում է հաւանական հակառակորդների ցուցակը, 2006 թուականի համեմատութեամբ հակավարկանիշը 45%-ից նուազել է մինչեւ 26%-ի: Երկրորդ տեղում 19%-ով Վրաստանն է, որին 2006 թուականին Ռուսաստանի թշնամի էր համարել հարցուածների 7%-ը: Երրորդ տեղը (7%) բաժանում են Մեծ Բրիտանիան, Մերձբալթիկան ամբողջութեամբ եւ Ուկրաինան: Չկողմնորոշվողների թուաքանակը 2007 թուականին կտրուկ աճել է. չեն կարողացել Ռուսաստանի բարեկամ երկրները նշել 49%-ը (2006 թուականին` 37%), իսկ 51%-ը` թշնամիներին (մէկ տարի առաջ 26%):
  -   Միջազգային