ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ Ի ԴԷՄՍ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՄԻ, ԻՍԿ
ԱՄՆ-Ի ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ` ԹՇՆԱՄԻ
30-08-2007 17:00:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հասարակական կարծիքի
ուսումնասիրութեան համառուսական կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական
հարցման տուեալներով, ռուսաստանցիների 21%-ը համարում է, որ
աամենաբարեկամական երկիրը Չինաստանն է: Անցած տարի ՉԺՀ-ն Ֆրանսիայի
հետ կիսում էր 3-րդ տեղը, սակայն չինացիները 2-րդ տեղն էին գրաւում
հաւանական հակառակորդների ցուցակում 16%-ով (2007 թուականին` 3%):
Երկրորդ եւ երրորդ տեղերը 12%-ով կիսում են Գերմանիան եւ
Բելոռուսիան: 2006 թուականին Բելոռուսիան համարւում էր
ամենաբարեկամական երկիրը (19%), իսկ Գերմանիան զբաղեցնում էր 2-րդ
տեղը (14%): Կենտրոնը հարցումն անցկացրել է օգոստոսի 25-26-ը,
հարցուել է 1600 մարդ Ռուսաստանի 46 տարածաշրջաններում, գրում է
«Վեդոմոստին»:
ԱՄՆ-ը նախկինի պես գլխաւորում է հաւանական հակառակորդների
ցուցակը, 2006 թուականի համեմատութեամբ հակավարկանիշը 45%-ից նուազել
է մինչեւ 26%-ի: Երկրորդ տեղում 19%-ով Վրաստանն է, որին 2006
թուականին Ռուսաստանի թշնամի էր համարել հարցուածների 7%-ը: Երրորդ
տեղը (7%) բաժանում են Մեծ Բրիտանիան, Մերձբալթիկան ամբողջութեամբ
եւ Ուկրաինան: Չկողմնորոշվողների թուաքանակը 2007 թուականին կտրուկ
աճել է. չեն կարողացել Ռուսաստանի բարեկամ երկրները նշել 49%-ը
(2006 թուականին` 37%), իսկ 51%-ը` թշնամիներին (մէկ տարի առաջ
26%):