ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐՈՎ ԲՌՆՈՒԱԾ ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ<br /> ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ<br />


ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐՈՎ ԲՌՆՈՒԱԾ ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ
ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

  • 27-08-2007 16:30:00   |   |  Միջազգային
ԱԹԷՆՔ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 27-ին Յունաստանի արեւմուտքում, Կեֆալինիա կղզու շրջանում տեղի է ունեցել 5,1 բալ մագնիտուդի երկրաշարժ, զոհերի եւ վնասի մասշտաբների մասին տվյալներ առայժմ չկան, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Աթէնքի գեոդինամիկայի ինստիտուտի տուեալներով, երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:29: Էպիկենտրոնը գտնուել է կղզու արեւմտյան ափին, երկրի մայրաքաղաք Աթէնքից մօտաւորապէես 300 կիլոմետր հեռավորությամբ: Բնական հրդեհները, որ համակել են Յունաստանը, չեն շրջանցել եւ Կեֆալինիան: Ներկայումս կղզում մոլեգնում է առնուազն մէկ անտառային հրդեհ: Այն բռնկել է նախորդ օրը երեկոյեան կղզու հարաւային մասում: Ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը» վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները, վերջին մէկ օրում Յունաստանի տարածքում բռնկել են կրակի 89 նոր օջախներ: Ընդամէնը երկրում մոլեգնում են 30 խոշոր անտառային հրդեհներ: Կրակը մարելը բարդանում է քամու ուժեղ պոռթկումներից, որոնց արագութիւնը գերազանցում է ժամում 70 կիլոմետրը: Ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որ օգտագործում են հրշեջները, չեն կարող առաւելագոյնս արդիւնաւէտ գործել մեծ ամպամածութեան պատճառով: Ըստ առողջապահութեան նախարարութեան վերջին տուեալների, կրակից արդէն զոհուել է 63 մարդ:
  -   Միջազգային