ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐՈՎ ԲՌՆՎԱԾ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ<br /> ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ<br />


ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐՈՎ ԲՌՆՎԱԾ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ
ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

  • 27-08-2007 16:30:00   | Հունաստան  |  Միջազգային
ԱԹԵՆՔ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 27-ին Հունաստանի արեւմուտքում, Կեֆալինիա կղզու շրջանում տեղի է ունեցել 5,1 բալ մագնիտուդի երկրաշարժ, զոհերի եւ վնասի մասշտաբների մասին տվյալներ առայժմ չկան, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Աթենքի գեոդինամիկայի ինստիտուտի տվյալներով, երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:29: Էպիկենտրոնը գտնվել է կղզու արեւմտյան ափին, երկրի մայրաքաղաք Աթենքից մոտավորապես 300 կիլոմետր հեռավորությամբ: Բնական հրդեհները, որ համակել են Հունաստանը, չեն շրջանցել եւ Կեֆալինիան: Ներկայումս կղզում մոլեգնում է առնվազն մեկ անտառային հրդեհ: Այն բռնկել է նախորդ օրը երեկոյան կղզու հարավային մասում: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը» վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները, վերջին մեկ օրում Հունաստանի տարածքում բռնկել են կրակի 89 նոր օջախներ: Ընդամենը երկրում մոլեգնում են 30 խոշոր անտառային հրդեհներ: Կրակը մարելը բարդանում է քամու ուժեղ պոռթկումներից, որոնց արագությունը գերազանցում է ժամում 70 կիլոմետրը: Ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որ օգտագործում են հրշեջները, չեն կարող առավելագույնս արդյունավետ գործել մեծ ամպամածության պատճառով: Ըստ առողջապահության նախարարության վերջին տվյալների, կրակից արդեն զոհվել է 63 մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play