ՅԱՐՁԱԿՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԲԱԶԱՅԻ ՎՐԱՅ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ<br />


ՅԱՐՁԱԿՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԲԱԶԱՅԻ ՎՐԱՅ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ

  • 22-08-2007 19:30:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 22-ին Աֆղանստանի հարաւում ՆԱՏՕ-ի բազաներից մէկի վրայ իրականացուած յարձակման հետեւանքով զոհուել է 2 աֆղանստանցի եւ վիրաւորուել 11 ամերիկացի զինծառայող: Այս մասին հաղորդել են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները: Տեղեկութիւնների համաձայն, յարձակումն իրականացրել են թալիբ գրոհայինները Պակիստանին սահմանակից Նուրիստան նահանգում: Ըստ «Ալ Ջազիրա» հեռուտաալիքի, «Թալիբան» շարժման գրոհայինները յայտարարել են, որ այդ յարձակման ընթացքում սպանուել է աւելի քան 8 ամերիկացի զինծառայող:
  -   Միջազգային