ԻՐԱՔՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՈՒԵԼ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՈՒՂՂԱԹԻՌ. ԿԱՆ ԶՈՀԵՐ<br />


ԻՐԱՔՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՈՒԵԼ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՈՒՂՂԱԹԻՌ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

  • 22-08-2007 18:25:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի հիւսիսում օգոստոսի 21-ի լոյս 22-ի գիշերը վթարի է ենթարկուել ամերիկեան ռազմական մի ուղղաթիռ, ինչի հետեւանքով զոհուել են ուղղաթիռում գտնուող բոլոր 14 զինծառայողները: Այս մասին յայտարարել է ԱՄՆ-ի զինուորական հրամանատարութեան ներկայացուցիչը: Տեղեկութիւնների համաձայն, ուղղաթիռը վթարի է ենթարկուել գիշերը` ռազմական գործողութիւն իրականացնելու պահին: Ըստ նախնական տուեալների, վթարի պատճառ են դարձել տեխնիկական անսարքությունները: Նշւում է, որ սա ընթացիկ ամսուայ ընթացքում արդէն 2-րդ վթարի ենթարկված ամերիկեան ռազմական ուղղաթիռն է: Օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի ժամանակ զոհուել էր ամերիկացի 5 զինծառայող:
  -   Միջազգային