ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ 6 ՕՐՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԵԼՈՒ<br /> Է ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ <br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ 6 ՕՐՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԵԼՈՒ
Է ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

  • 20-08-2007 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 20-ից 6 օրով դադարեցվելու է Հայաստանի եւ Վրաստանի գազամատակարարումը «Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերականգնողական աշխատանքների պատճառով: Այս մասին յայտարարել է «հայռուսգազարդ» ընկերութեան մամլոյ քարտուղար Շուշան Սարդարեանը: Նա միաժամանակ նշել էն որ դա որեւէ կերպ չի անդրադառնայ Հայաստանի սպառողների վրայ, քանի որ անխափան գազամատակարարումը կապահովուի Աբովեանի ստորգետնեայ գազապահեստարանի հաշուին: Նշուվել է նաեւ, որ օգոստոսի 20-ից մինչեւ օգոստոսի 23-ը կդադարեցուի Երեւանի մեծ մասի, ինչպէս նաեւ Կոտայքի մարզի գազամատակարարումը գազաբաշխման ցանցում գործող գազատարների վրայ ներմիացման աշխատանքների կապակցությամբղ
  -   Տնտեսութիւն