ՊԵՐՈՒՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 330-Ի<br />


ՊԵՐՈՒՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 330-Ի

  • 16-08-2007 17:12:00   |   |  Միջազգային
ԼԻՄԱ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պերուում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիւը հասել է 330-ի: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Նշենք, որ օգոստոի 15-ին Պերուում տեղի էր ունեցել միանգամից 2 երկրաշարժ: Ըստ Ռիխտերի սանդղակի 7,7 մագնիտուդ ուժգնութեամբ ստորերկրյա առաջին ցնցմանը մի քանի րոպե անց յաջորդել է երկրորդը` 7,5 մագնիտուդ ուժգնութեամբ: Երկրաշարժերի էպիկենտրոնը Պերուի մայրաքաղաքից` Լիմայից, գտնւում է 161 կմ հեռաւորութեան վրայ: Ցնցումներն առաւելապէս զգացվել են Իկա քաղաքում: Պերուի նախագահ Ալան Գարսիան, ցավակցություն յայտնելով երկրաշարժի զոհերի հարազատներին, ժողովրդին հանդարտութեան կոչ է արել:
  -   Միջազգային