ԵՐԿՐԱՇԱՐԺ ՊԵՐՈՒՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ<br />


ԵՐԿՐԱՇԱՐԺ ՊԵՐՈՒՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ

  • 16-08-2007 13:05:00   |   |  Միջազգային
ԼԻՄԱ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 15-ին Պերուում տեղի ունեցած երկու երկրաշարժների հետեւանքով, ըստ նախնական տուեալների, զոհուել է 72 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ ստացել 680 մարդ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Տեղեկութիւնների համաձայն, ըստ Ռիխտերի սանդղակի 7,7 մագնիտուդ ուժգնութեամբ ստորերկրյա առաջին ցնցմանը մի քանի րոպե անց յաջորդել է երկրորդը` 7,5 մագնիտուդ ուժգնութեամբ: Երկրաշարժերի էպիկենտրոնը Պերուի մայրաքաղաքից` Լիմայից, գտնւում է 161 կմ հեռաւորութեան վրայ: Ցնցումներն առաւելապէս զգացվել են Իկա քաղաքում: Քաղպաշտպանության ստորաբաժանումները սկսել են էվակուացնել մայրաքաղաքի ծայրամասերի բնակչութեանը յայտարարուած ցունամիի վտանգի պատճառով: Լիմայի հազարաւոր բնակիչներ, զգուշանալով նոր ցնցումներից, շարունակում են մնալ փողոցներում:
  -   Միջազգային