ԻՐԱՔՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԱՎԹԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ<br /> ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ<br />


ԻՐԱՔՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԱՎԹԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ
ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

  • 15-08-2007 12:45:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 14-ին Իրաքի մայրաքաղաքում անյայտ անձինք առեւանգել են երկրի նավթարդյունաբերության փոխնախարար Աբդուլջեբար Էլ Վաքային, ինչպէս նաեւ 3 բարձրաստիճան պաշտօնեաների: Այս մասին հաղորդել է Իրաքի Ներքին գործերի նախարարութիւնը: Ըստ տեղեկութիւնների, անվտանգութեան ծառայութեան աշխատակիցների համազգեստով 60-ից աւելի զինուած անձինք յարձակուել են Նավթարդյունաբերության նախարարութեան շէնքի վրայ: Վիրավորելով պահակային ծառայութեան 5 աշխատակցի եւ առեւանգելով փոխնախարարին եւ բարձրաստիճան պաշտօնեաներին` նրանք 17 աւտոմեքենաներով հեռացել են անյայտ ուղղութեամբ:
  -   Միջազգային