ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՇՏՕՆԱՆԿ Է ԱՐԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ<br /> ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ<br />


ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՇՏՕՆԱՆԿ Է ԱՐԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

  • 13-08-2007 20:40:00   |   |  Միջազգային
ՎԱՐՇԱՒԱ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի վարչապետ Յարոսլավ Կաչինսկին պաշտօնանկ է արել բոլոր այն նախարարներին, ովքեր չեն անդամակցում «Օրէնք եւ արդարութիւն» իշխող կուսակցութեանը: Իրենց զբաղեցրած պաշտօններից ազատուել են ազգային կրթութեան նախարար եւ փոխվարչապետ, «Լեհ ընտանիքների լիգա» կուսակցութեան առաջնորդ Ռոման Գերտիխը, ինչպէս նաեւ «Ինքնապաշտպանութիւն» կուսակցութեան անդամներ, աշխատանքի նախարար Աննա Կալատան եւ շինարարութեան նախարար Անջեյ Աումիլերը: Ըստ վարչապետի, գործադիրում նման փոփոխություններն իրականացուել են «կառավարութեան վերակառուցման» շրջանակներում:
  -   Միջազգային