ՍՈՄԱԼԻՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ<br />


ՍՈՄԱԼԻՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ

  • 13-08-2007 18:25:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՕ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 11-ին Սոմալիի մայրաքաղաքում անյայտ անձինք սպանել են տեղական ռադիոկայանի մի լրագրողի եւ 4 պետական ծառայողների: Այս մասին հաղորդում է իտալական «AHCA» գործակալութիւնը: Ըստ տեղեկութիւնների, «Խորն Աֆրիկ» ռադիոկայանի աշխատակից Մահադ Ահմեդ Էլմին սպանուել է Մոգադիշոյի կենտրոնում` խմբագրութեան մուտքի մօտ, իսկ 4 պետական ծառայողները` մայրաքաղաքի հիւսիսային շրջանում: Վերջին երկու ամիսների ընթացքում Սոմալիի մայրաքաղաքը շարունակում է մնալ իսլամիստների կողմից իրականացyող զինուած բախումների եւ բռնարարքների թատերաբեմ: Վերջիններս փորձում են խոչընդոտել Սոմալիում ՄԱԿ-ի եւ Աֆրոմիության հովանու ներքոյ կազմակերպուած ազգային հաշտեցման համաժողովի աշխատանքին: Իսկ սպանուած լրագրողը ակտիւօրէն լուսաբանում էր այդ համաժողովի աշխատանքները:
  -   Միջազգային