ՍՈՄԱԼԻՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ
13-08-2007 18:25:00 | | Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՕ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 11-ին Սոմալիի
մայրաքաղաքում անյայտ անձինք սպանել են տեղական ռադիոկայանի մի
լրագրողի եւ 4 պետական ծառայողների: Այս մասին հաղորդում է
իտալական «AHCA» գործակալութիւնը:
Ըստ տեղեկութիւնների, «Խորն Աֆրիկ» ռադիոկայանի աշխատակից
Մահադ Ահմեդ Էլմին սպանուել է Մոգադիշոյի կենտրոնում` խմբագրութեան
մուտքի մօտ, իսկ 4 պետական ծառայողները` մայրաքաղաքի հիւսիսային
շրջանում:
Վերջին երկու ամիսների ընթացքում Սոմալիի մայրաքաղաքը
շարունակում է մնալ իսլամիստների կողմից իրականացyող զինուած
բախումների եւ բռնարարքների թատերաբեմ: Վերջիններս փորձում են
խոչընդոտել Սոմալիում ՄԱԿ-ի եւ Աֆրոմիության հովանու ներքոյ
կազմակերպուած ազգային հաշտեցման համաժողովի աշխատանքին: Իսկ
սպանուած լրագրողը ակտիւօրէն լուսաբանում էր այդ համաժողովի
աշխատանքները: