ԻՐԱՔՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ ԵՆ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԵՎ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ<br />


ԻՐԱՔՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ ԵՆ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԵՎ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

  • 13-08-2007 18:00:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 11-ին ճամփեզրին տեղադրուած ռումբի պայթիւնի հետեւանքով զոհուել են Իրաքի Քադիսիյե նահանգի նահանգապետն ու ոստիկանապետը: Ըստ տեղեկութիւնների, պայթիւնի հետեւանքով զոհուել են նաեւ նահանգապետին եւ ոստիկանապետին ուղեցող թիկանզորի անդամները: Նշւում է, որ Ջելիլ Համզան երկրում գործող ամենամեծ շիա մահմեդականների կուսակցութեան` Իրաքի Իսլամական բարձրագոյն խորհրդի անդամ էր: Դէպքի կապակցութեամբ այլ մանրամասներ չեն հաղորդուել:
  -   Միջազգային