ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՆՉ ՕՐՍ ՅԱՅՏ ԵՆ<br /> ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ 233 ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՆՉ ՕՐՍ ՅԱՅՏ ԵՆ
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ 233 ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐ

  • 10-08-2007 15:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պետական բուհերում սովորելու համար օգոստոսի 10-ի դրութեամբ յայտ են ներկայացրել 233 սփիւռքահայ դիմորդներ. հիմնականում` Վրաստանից, Ռուսաստանից, ինչպէս նաեւ ԱՄՆ-ից, Իրանից, Բելառուսից, Թուրքիայից, Լիբանանից: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Միջազգային համագործակցութեան եւ Սփիւռքի վարչութեան Սփիւռքի հետ կապերի բաժնի առաջատար մասնագէտ Ամալյա Քոչարեանը: Նա նշեց, որ սփիւռքահայ դիմորդների համար ՀՀ կառավարութեան որոշմամբ այս տարի յատկացուել է անվճար ուսուցման 70 տեղ: Այդ տեղերը կյատկացուեն հայագիտական մասնագիտութիւններ ունեցող եւ արուեստի բուհերին. հիմնականում Երեւանի Խ.Աբովեանի անուան Մանկավարժական համալսարանին, ԵՊՀ-ին, Երեւանի գեղարուեստի պետական ակադեմիային, Կոմիտասի անուան կոնսերուատորիային, Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտին: Ա.Քոչարեանը յայտնեց նաեւ, որ սփիւռքահայ դիմորդների յայտերը կընդունուեն մինչեւ օգոստոսի 20-ը, իսկ ընդունելութեան քննությունները կանցկացուեն օգոստոսի վերջերին: Ըստ նրա, այն դիմորդները, ովքեր չեն յաղթահարի նախատեսուած «դրական շեմը», կարող են սովորել տուեալ բուհի նախապատրաստական բաժնում:
  -   Հասարակութիւն