ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՈՒԵԼ ԵՎՍ ՄԷԿ ԼԵՀԱԿԱՆ ԱՒՏՈԲՈՒՍ.<br /> ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ<br />


ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՈՒԵԼ ԵՎՍ ՄԷԿ ԼԵՀԱԿԱՆ ԱՒՏՈԲՈՒՍ.
ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ

  • 08-08-2007 18:55:00   |   |  Միջազգային
ԴՅՈՒՆԿԵՐԿ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 8-ին Ֆրանսիայի հիւսիսում լեհական աւտոբուսը ենթարկուել է վթարի, ինչի հետեւանքով աւտոբուսի 47 ուղեւորներից 4-ը զոհուել են, իսկ 25-ը` ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ: Այս մասին հաղորդում են լեհական լրատվամիջոցները: Վթարը տեղի է ունեցել Դյունկերկ քաղաքի մերձակայքում: Աւտոբուսը շրջվել է աւտոկայանատեղի մտնելիս: Տուժածների որոշ մասին տեղավորել են Բելգիայի հիւանդանոցներում: Դուբլին ուղեւորւող աւտոբուսը պատկանում էր «Պոլոնիա տրանսպորտ» ընկերութեանը: Յիշեցնենք, որ յուլիսի 21-ին Ֆրանսիայում` Գրենոբլից ոչ հեռու, դարձեալ վթարի էր ենթարկուել լեհական մի աւտոբուս, ինչի հետեւանքով աւտոբուսի 49 ուղեւորներից զոհուել էր 26-ը զոհուել էր, իսկ 24-ը` ստացել մարմնական վնասուածքներ:
  -   Միջազգային