ԱՄՆ-ՈՒՄ ԱՌԱՆՑ ՅԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԳԱՂՏՆԱԼՍՎԵՆ<br /> ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ<br />


ԱՄՆ-ՈՒՄ ԱՌԱՆՑ ՅԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԳԱՂՏՆԱԼՍՎԵՆ
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ

  • 06-08-2007 14:35:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաւանութիւն է տուել Սպիտակ տան առաջադրած օրինագծին, ըստ որի, գաղտնի ծառայութիւնները կարող են առանց դատարանի թույլտվության գաղտնալսել քաղաքացիների հեռախոսազրույցները եւ ստուգել նրանց էլեկտրոնային նամակները: Օգոստոսի 3-ին այս օրնագիծը հաստատուել էր Սենատի կողմից, որի օգտին էր քուէարկել 60 եւ դէմ արտայայտուել 28 սենատոր: Ըստ օրինագծի, նախատեսւում է գաղտնալսել հիմնականում օտարերկրացիների եւ ամերիկացիների միջեւ հեռախօսազրոյցներ: Տեղեկութիւնների համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն արդէն ստորագրել է այդ օրինագծը. «Սա մեր հետախուզութեան աշխատակիցներին կշնորհի բոլոր անհրաժեշտ լիազորութիւնները` Ամերիկան պաշտպանելու համար»,- յայտարարել է Ջորջ Բուշը: Ամերիկեան վարչակազմը կարեւորում է օրինագծի հաստատումը` պնդելով, թէ այն հնարաւորութիւն կտայ կանխել նախապատրաստւող ահաբեկչութիւններն ու յարձակումները:
  -   Միջազգային