ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՆԵՐԿԱՅ ԿԼԻՆԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ<br /> ԽԱՂԵՐԻՆ<br />


ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՆԵՐԿԱՅ ԿԼԻՆԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ
ԽԱՂԵՐԻՆ

  • 03-08-2007 16:06:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 3-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմէն Գրիգորեանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետութեան դեսպանի տեղակալ Ալի Աքբար Ջոքարին: Հանդիպման ընթացքում քննարկուել են երկու երկրների միջեւ մարզական կապերի զարգացման հեռանկարները: Իրանի փոխդեսպանը հոյս է յայտնել, որ այդ կապերը աւելի կը խորանան: Նա նաեւ տեղեկացրել է, որ համահայկական 4-րդ խաղերին ներկայ կլինի Իրանի նախագահի տեղակալ, սպորտի հարցերը համակարգող Ալի Աբադին: Իր հերթին Ա.Գրիգորեանը նշել է, որ Հայաստանի համար դժուվար տարիներին` ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ, հայկական սպորտի զարգացման ռիթմը չխախտվեց Իրանի հետ մարզական կապերի հաստատման շնորհիւ: Նախարարը ընդգծել է նաեւ, որ Հայաստանի առանձին մարզաձեւերի հաւաքականները ամէն տարի մասնակցում են Իրանում անցկացուող «Արեւածագի 10 օր» անուանումը կրող միջազգային մրցումներին: Զրուցակիցները պայամանավորվել են համատեղ մշակել սպորտի բնագաւառում երկկողմ համագործակցութեան ծրագիր:
  -   Սպորտ