ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՅԱՅՏՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ<br /> ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹԻՒՆ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՅԱՅՏՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹԻՒՆ

  • 02-08-2007 21:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ցուցահանդեսային կենտրոն հիմնելու նպատակով ՀՀ կառավարութիւնը Առեւտրաարդյունաբերական պալատին սեփականութեան իրաւունքով յատկացրել է տարածք Երեւանի Շենգաւիթ համայնքում` 8 հազար քառ.մ ընդհանուր մակերեսով: Ինչպէս նշեց ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսեանը օգոստոսի 2-ին Գերմանիայի ԱԱՊ-ի եւ «Քրոնիմեդ» ընկերութեան ներկայացուցիչների պատուիրակութեան հետ հանդիպման ժամանակ, համալիրն իր մէջ ներառելու է գործարար կենտրոններ, ցուցահանդեսային եւ կոնֆերանս սրահներ, ինչպէս նաեւ մաքսային կէտ, որտեղ կմաքսազերծվեն ներմուծվող այն ապրանքները, որոնք կներկայացուեն գործարար ցուցահանդեսներին: Մ.Սարգսեյանի խօսքերով, ներկայումս ԱԱՊ-ը չեխական, ռուսական եւ իրանական մի շարք ընկերութիւնների բանակցութիւններ է վարում անհրաժեշտ ներդրումներ ներգրաւելու ուղղութեամբ: Անդրադառնալով ՀՀ ԱԱՊ-ի առաջնահերթ խնդիրներին, Մ.Սարգսեանը առանձնացրեց աջակցութիւնը գիւղարտադրանքի վերամշակման փոքր գործարանների հիմնմանը մթերման կետերին կից տարածքներում: Դա, ըստ նրա, հնարաւորութիւն կտայ ֆ տեղափոխման ժամանակ մթերուող արտադրանքի որակի կորուստից: Գերմանիայի Դաշնային առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ռոբերտ Հյուբերը (Robert Huber) յայտարարեց, որ գերմանական կողմը պատրաստ է օժանդակել իր հայաստանեան գործընկերներին տնտեսութեան այն ոլորտների խնդիրների լուծման հարցում, որտեղ Գերմանիան ունի հզօր ներուժ:
  -   Տնտեսութիւն