ԸՍՏ «ԱԼՏ» ԵՎ «ԼՈՌԻ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԷՆՆԵՐԻ,<br /> ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՒԵԼ ԱՆԿԱԽ ԵՆ, ՔԱՆ<br /> ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆՆԵՐԸ<br />


ԸՍՏ «ԱԼՏ» ԵՎ «ԼՈՌԻ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԷՆՆԵՐԻ,
ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՒԵԼ ԱՆԿԱԽ ԵՆ, ՔԱՆ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆՆԵՐԸ

  • 02-08-2007 17:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում գործող հեռուստաընկերությունների հետ համեմատած մարզային հեռուստաընկերությունները աչքի են ընկնում առաւել անկախութեամբ: Այս տեսակետը յայտնեցին Լոռու մարզի «Լոռի» հեռուստաընկերութեան տնօրէն Նարինէ Աւետիսեանը եւ Արմաւիրի մարզի «ԱԼՏ» հեռուստաընկերութեան տնօրէն Խաչիկ Դանիելեանը օգոստոսի 2-ի ասուլիսում: Նշուեց, որ մարզային հեռուստաընկերությունների գործունէութեան սկզբունքները նոյնն են` հիմնականում անդրադառնալ մարզի տնտեսական ու սոցիալական խնդիրներին: Ն.Աւետիսեանի խօսքերով, մարզային հեռուստաընկերությունների եկամուտները հիմնականում առաջանում են գովազդներից ու կոմերցիոն եթերաժամերից, իսկ ֆինանսական խնդիրներ առաջանում են միայն նոր հաղորդաշարեր ու ծրագրեր իրականացնելիս: Նշենք, որ«Լոռի» հեռուստաընկերությունը գործում է 1995թ.-ից` ամէնօրեայ 16 ժամ ծրագրով, իսկ «ԱԼՏ» հեռուստաընկերությունը` 1989թ.-ից` 15 ժամ ծրագրով:
  -   Հասարակութիւն