ՆԱՏՕ-Ն ՊԷՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱԿԱՀԱՐՈՒԱԾ<br /> ՀԱՍՑՆԵԼՈՒ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ<br />


ՆԱՏՕ-Ն ՊԷՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱԿԱՀԱՐՈՒԱԾ
ՀԱՍՑՆԵԼՈՒ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

  • 01-08-2007 13:52:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի զինուած ուժերի ռազմավարական հրամանատարութեան հրամանատար գեներալ Ջեյմս Կարտրայթը յայտարարել է, թէ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի հետ համագործակցութեամբ պէտք է պատրաստ լինի «Ռուսաստանի վարքագծին հակահարուած հասցնելու»: «Երկարաժամկէտ խնդիրն է օգնութիւն ցուցաբերել դաշնակիցներին Ռուսաստանի Դաշնութեան առնչութեամբ մտահոգութիւնները յաղթահարելու համար, ինչպէս նաեւ յիշեցնել հարկ եղած դէպքում ռուսաստանեան վարքագծին համատեղ հակահարուած տալու կարեւորութեան մասին»,- նշւում է ԱՄՆ-ի Սենատում Կարտրայթի նոր պաշտօնում նշանակուելու հետ կապուած վերջինիս զեկոյցում: Նշենք, որ նախագահ Ջորջ Բուշը ԱՄՆ-ի զինուած ուժերի շտաբների ղեկավարների միացեալ կոմիտէի ղեկավարի տեղակալի պաշտօնում առաջադրել է Ջեյմս Կարտրայթի թեկնածութիւնը: Ամերիկացի գեներալը երկարաժամկէտ խնդիրների շարքն է դասել նաեւ «Ռուսաստանում ՆԱՏՕ-ի վերաբերեալ հասարակական կարծիքի վրայ դրական ազդեցութեան, ինչպէս նաեւ ժողովրդավարական եւ պաշտպանական բարեփոխումների առաջընթացի ապահովումը». «Պէտք է բարելաւուի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ռազմա-քաղաքական փոխգործակցությունը ինչպէս Եվրոպայում, այնպէս էլ գլոբալ մասշտաբներով, ներառեալ հակահրթիռային պաշտպանութեան ոլորտում»,- նշուած է գեներալ Կարտրայթի զեկոյցում:
  -   Միջազգային