ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԱՐՄԱՒԻՐԻ ՄԱՐԶ<br />


ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԱՐՄԱՒԻՐԻ ՄԱՐԶ

  • 30-07-2007 17:05:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԱՐՄԱՒԻՐ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը յուլիսի 28-ին աշխատանքային այց է կատարել Արմաւիրի մարզ: Էջմիածին քաղաքում վարչապետը ծանօթացել է ճանապարհաշինութեան աշխատանքների ընթացքին, այնուհետեւ ուղեւորուել է մարզի Գայ գիւղ, այցելել գիւղի դպրոց, մշակոյթի տուն, տեղի Սուրբ Նշան եկեղեցի: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Ս.Սարգսեանը ծանօթացել է նաեւ Արմաւիր քաղաքի ճանապարհաշինությանը, Արտամետ համայնքում Յուշակերտ գիւղի յատուածում դիտել նորատունկ այգիները, ապա այցելել Արտամետի նոր կառուցւող դպրոց, մասնակցել դպրոցի հիմնարկեքին: Արաքս գետի ափապաշտպան շերտի վրայ կատարուված աշխատանքներին ծանօթանալու նպատակով, վարչապետը եղել է նաեւ Երվանդաշատ համայնքում:
  -   Տնտեսութիւն