ՊԱՅԹԻՒՆՆԵՐ ԻՐԱՔՈՒՄ. ԿԱՆ ՏԱՍՆԵԱԿ ԶՈՀԵՐ ԵՎ ՀԱՐԻՒՐԱՒՈՐ<br /> ՎԻՐԱՒՈՐՆԵՐ<br />


ՊԱՅԹԻՒՆՆԵՐ ԻՐԱՔՈՒՄ. ԿԱՆ ՏԱՍՆԵԱԿ ԶՈՀԵՐ ԵՎ ՀԱՐԻՒՐԱՒՈՐ
ՎԻՐԱՒՈՐՆԵՐ

  • 26-07-2007 17:55:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 26 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 26-ին Բաղդադում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհուել է իրաքեան ոստիկանութեան 5 աշխատակից: Ըստ տեղեկութիւնների, վերջիններիս մահուան պատճառ է դարձել ճամփեզրին տեղադրուած ռումբը: Նշւում է նաեւ, որ յուլիսի 25-ին Բաղդադում տեղի ունեցած 2 պայթիւնների հետեւանքով զոհուել է 50 եւ վիրաւորուել աւելի քան 130 մարդ: Ինչպէս հաղորդել են Իրաքի իրավապահ մարմինները, պայթիւններից առաջինը որոտացել է երկրի ֆուտբոլի հաւաքականի յաղթանակը տոնող երկրպագուների ամբոխում, իսկ 2-րդը` Բաղդադի արեւելյան մասում:
  -   Միջազգային